Երեւանի ավագանու՝ 2020 թ․ դեկտեմբերի 22-ի որոշմամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի տեղակալ: Այսօր Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու՝ Անուշ Քլոյանին:
Այսօրվա նիստում նաեւ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը դադարեցրել է խմբակցության քարտուղարի լիազորությունները: Հայկ Մարությանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ