Լրահոս
Օրվա լրահոսը

«Բադասյան Վահանը կարող է չհասցնի այդ գործն անի, կարող է ուրիշ անողներ էլ լինեն: Այսօր աչքիս հետեւիցս գալու են». Գեւորգ Պետրոսյան

Փետրվար 09,2021 13:40

Իշխանականները 2 փաստարկ են բերում՝ հակադարձելու ընդդիմությանը: Ասում են՝ ընդդիմադիրները չեն ուզում արտահերթ ընտրության գնալ, որովհետեւ եթե կրկնակի ձայն էլ հավաքեն, բոնուսային համակարգը չկա ու իրենք ավելի քիչ մանդատներ են ունենալու, քան հիմա ունեն: Երկրորդ փաստարկն այն է, որ Փաշինյանի օրոք ընտրություններ չեն կեղծվել, իսկ, օրինակ, ԲՀԿ-ն կոալիցիոն կառավարության մաս է եղել ու տեսել ենք, թե իրենց իշխանության տարիներին ինչպես են անցել ընտրությունները:

Այս առնչությամբ այսօր մեր հարցին ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Որ ընտրություններ են կեղծվել, բա ինչի՞ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բոլոր ընտրակեղծարարները պիտի պատժվեն, ո՞ւր է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվել է ընտրակեղծարարության մեղադրանքը: Ծառուկյանի գործը պարզ չի՞, որ քաղաքական հետապնդում է եղել, անմեղության կանխավարկած կա»:

Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ազատամարտիկ Վահան Բադասյանի գործին. «Այդ մարդն այնքան փոքրոգի է, որ Արցախի գեներալին մի արտահայտության համար կալանավորել են: Այնքան անգրագետ են, սպառնալիքը այլ բան է, պետք է դասագիրք կարդան իրենք: Իրենք ե՞րբ են գիրք կարդում, իրենք կարող է ժուռնալներ մենակ նայեն՝ կասկածելի բովանդակությամբ, հրապուրիչ: Ես կարող է այստեղ կանգնեմ ասեմ՝ Բարաք Օբամային պետք է սատկացնեմ, ինձ պետք է բռնեն տանե՞ն: Բադասյանին ինչի՞ պետք է իր խոսքի համար…Այսօր ամեն մեկս էլ խոսքի մեջ ասում ենք՝ պիտի գնանք սրան վնաս տանք, սատկացնենք: Վրդովված մարդը բա ի՞նչ ես ուզում, ամեն ինչ կորցրել է: Բա այդպիսի մարդուն տանես անազատության մե՞ջ պահես: Վահան Բադասյանը Արցախի քաղաքացի է, ՀՀ-ում ինչի՞ պիտի մշտական բնակության վայր ունենա»:

Մեր դիտարկմանը, որ եթե նման հայտարարությունները անտարբերության մատնեն, կարող է լուրջ հետեւանքներ լինեն, Հոկտեմբերի 27 կարող է լինի, ի վերջո՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունները չլինելու ամենակարեւոր նախադրյալը երկիրը ճիշտ կառավարելն է: Ինքը ամեն ինչը ճիշտ արեց, Բադասյան Վահանն էլ Արցախից եկավ, ասեց՝ չէ, ես պիտի Նիկոլ Փաշինյանին գնդակահարե՞մ: Հետո Բադասյան Վահանը կարող է չհասցնի այդ գործն անի, կարող է ուրիշ անողներ էլ լինեն: Այսօր աչքիս հետեւիցս գալու են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728