Ռազմինֆո. Նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարությունից հետո գրանցվել են Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողների վիրավորման և մահանալու մի շարք դեպքեր։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ մահացել է՝ 5, վիրավորվել 52 զինծառայող, սակայն Razm.info-ն նոյեմբերի 10-ից հետո արձանագրել է ականի պայթյունից զինծառայողների մահվան առնվազն 7 դեպք։
Ադրբեջանի Գլխավոր դատախազության տվյալները փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Նշվում է նաև քաղաքացիական անձանց թիվը․ 9 զոհ և 8 վիրավոր։
Նշենք, որ Ադրբեջանում պատերազմից հետո լուծարել են հումանիտար գործունեությամբ զբաղվող ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) և դրա հիմքի վրա ստեղծել Ադրբեջանի նոր ախտազերծման գործակալությունը, որը պետք է զբաղվի գրաված տարածքների ականազերծմամբ։
Միլենա ԱՅՎԱԶՅԱՆ