Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանը հրամանատար է, ես էլ ասեմ՝ Լոմոնոսովն եմ». Գեւորգ Պետրոսյան

Փետրվար 09,2021 13:10

«Այս պահին իմ առանձնասենյակում օգնականիս հետ մշակում ենք մի նախագիծ՝ պաշտոնատար անձի կողմից հանրությանը կեղծ տեղեկատվություն մատուցելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: Դրա համար Արծրուն Հովհաննիսյանն իր համար ազատության մեջ ման է գալիս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Ըստ նրա, Արծրուն Հովհաննիսյանը պատերազմը վերածել էր հեքիաթի:

 

Հետո պատգամավորը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մետր առ մետր հողեր է գրավում թուրքը, դու այսօր ի՞նչ գործ ունես կառավարության շենքում ծվարած: Ա՛յ ընկեր, դու հիմա պիտի լինես սահմանին, սահմանամերձ գյուղերում: Այսօր գյուղացիներն են սահմանը պահում, որտե՞ղ է նման բան գրված: Ինքը սահմանապահ զորքերը բերում է, որ ԱԺ-ն, կառավարությունը շրջափակի, որ իր անվտանգությունը պահեն, գյուղացիները սահման են պահում, այդպիսի գլխավոր հրամանատա՞ր: Եթե ինքը հրամանատար է, ես էլ ասեմ՝ Լոմոնոսովն եմ, բա այդպիսի հրամանատա՞ր է լինում, ոչ պատերազմի ժամանակ տիրություն արեց, ոչ էլ: Վերջում էլ կանգնել «ստոյկա» է բռնում, ասում է՝ ես մա՞րտ եմ ղեկավարել: Եթե քեզ համարում ես գերագույն հրամանատար, առնվազն գերագույն հրամանատարը եթե չի գտնվում պատերազմի թեժ կիզակետում, գոնե պետք է ինֆորմացված լինի՝ որտեղ ինչ է կատարվում: Հո գերագույն հրամանատարը «շեֆպո՞վր» չի: Այդպես լինի, ես էլ կասեմ՝ ես եմ գերագույն հրամանատարը, մեկ է՝ ինքն էլ սահմանադրական հիմք չուներ, ես էլ: Նա բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728