Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Քոթանջյան. «Երևի մեր ազգը ինչ-որ մի մեծ սխալ ունի՝ անընդհատ խոսել ցեղասպանությունից, ցավերից, կորուստներից»

Փետրվար 09,2021 12:47

Փետրվարի 7-ին մի խումբ հայ դերասանների և մշակութային գործիչների միջև տեղի է ունեցել մտերմիկ հավաքույթ։ Այն կայացել է «Մեկ ազգ, մեկ բռունցք» կազմակերպության կողմից կազմակերպված բարեկամական երեկոյի ժամանակ, որի ընթացքում ներկաները պատմել են իրենց կորուստների մասին, կիսվել պատերազմի ընթացքում ունեցած ապրումներով ու պատմություններով։ Նրանց հանդիպումը դարձել է մշակույթի երեկո՝ նվիրված հայրենիքին ու հայ զինվորին։

Միջոցառմանը մասնակցում էին Ռաֆայել Քոթանջյանը, Աշոտ Ղազարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Նիկոլայ Գևորգյանը, Նարինե Ոսկանյանը։

Հայ ժողովրդին տարիներ շարունակ ծիծաղ պատճառած Աշոտ Ղազարյանը թախիծով է խոսել իր կորցրած ընկերների մասին, «Հատկապես վերջին տարիներին մեզ մոտ տխուր առիթները շատ են, ամեն անգամ հավաքվելիս մեզանից մի թանկ ընկեր բացակա է լինում, մեր Գևոն, Զավենը, Վիգենը…»։ Նա մաղթում է՝ եթե մահը գալիս է, ժամանակին լինի:

Իսկ Ռաֆայել Քոթանջյանը հանդիպման ընթացքում ասել է, «Երևի մեր ազգը ինչ-որ մի մեծ սխալ ունի՝ անընդհատ խոսել ցեղասպանությունից, ցավերից, կորուստներից, որով ավելի ենք բազմապատկում մեր ցավը: Ժամանակն է, որ այդ ամենը պահենք մեր հոգում, սրտում և քիչ խոսենք: Մեր երեխաներին դաստիարակենք հաղթանակի, ուրախության ոգով»։

«Մեկ ազգ, մեկ բռունցք» ընկերության նախագահ Կարեն Մարտիրոսյանը նույնպես հանդես է եկել ելույթով․ «Անկախ պատերազմի ելքից՝ պետք է կարողանանք ոտքի կանգնել, մենք պետք է և պարտավոր ենք դուրս գալ սգից», ասել է նա։ Մարտիրոսյանը կարծում է, որ այդ գործում մեծ է լինելու մեր դերասանների ու մշակութային գործիչների դերը։

Հռիփսիմե ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728