Մելբուռնում մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը: Կանանց մենապայքարի առաջին շրջանում վիճակահանությամբ բավականին ուժեղ մրցակից էր բաժին հասել ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանին:
Երեւանի ժամանակով կեսգիշերն անց թենիսիստուհիները կորտում հանդիպեցին միմյանց, որտեղ իսպանուհին առանց լուրջ դիմադրության հանդիպելու հաղթեց 6:4, 6:0 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ