Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց Champion Chess Tour շարքի Opera Euro Rapid արագ շախմատի հեռավար մրցաշարի նախնական փուլը:
Արոնյանը 15 տուրում վաստակելով 8,5 միավոր՝ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը եւ ութ ուժեղագույնների մեջ փլեյ-օֆֆում պայքարը շարունակելու իրավունք նվաճեց:
Քառորդ եզրափակչում զույգեր կազմել են Մագնուս Կարլսենն ու Դանիիլ Դուբովը, Անիշ Գիրին ու Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն ու Յան-Կրժիշտոֆ Դուդան եւ Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ