Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում մեկնարկած թենիսի «Australian Open» մրցաշարի առաջին շրջանը հաղթահարեց ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի նկատմամբ տարած հաղթանակով, ինչի համար պահանջվեց 3 ժամ 9 րոպե: Մրցակիցները խաղացին չորս սեթ, եւ գրանցվեց 6:3, 6:7, 7:6, 6:4 հաշիվ:
Երկրորդ շրջանում 24-ամյա Խաչանովի մրցակիցը լինելու է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսը, որն իր հերթին պայքարից դուրս է թողել հնդիկ Սումիտ Նագալին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ