Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետին ասել եմ՝ ինչո՞ւ չեք կալանավորում էդ սպաներին, պատասխանը հնչել է, որ մենք էս պահին սպաների պակաս ունենք». «Հրապարակ»

Փետրվար 09,2021 11:43

Եղբորը կորցրած ու անհետ կորած եղբորորդուն որոնող Արսեն Ղուկասյանը, որը մոտ 2 ամսից ավելի Արցախում է, մասնակցում է զոհվածների մարմինների որոնողական ու տեղափոխման աշխատանքներին, օրերս ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ հայտարարել էր, թե իշխանությունների լկտիությունն այն աստիճանի է հասել, որ սպառնացել են որդեկորույս կամ անհետ կորածի ծնողի դեմ քրեական գործ հարուցել, եթե վերջիններս վատ վարվեն սպաների հետ։

Մենք զրուցել ենք Արսեն Ղուկասյանի հետ։

Պարոն Ղուկասյան, ասում եք՝ «չերեզներով» փոխանցել են ի վերջո, ո՞ւմ անունից էր այդ ուղերձը՝ նախարար, փոխնախարար, ո՞ւմ։

– Ասողն ասաց, որ դա ասել է Վաղարշակը։ Փոխանցել է, որ «արդեն հերիք եղավ, բոլ եղավ, կբռնենք կդատենք»։ Դե հիմա ընենց չի, որ մենք չենք անելու։ Եթե պետք եղավ, էլի ենք անելու, թող բռնեն, դատեն, ի՞նչ ասեմ։ Չնայած վարչապետը դրանից չի էլ հրաժարվում, որ ասել է մեր առաջ, որ «նայեք՝ կարմիր գծերը մի անցեք, թե չէ պատասխանատվության կենթարկվեք»։ Բայց ինքը տենց, մի քիչ թռուցիկ ասաց, ես բան չարեցի․․․ էլի, դրանից հետո եւս մի միջադեպ եղավ, լսում ենք արձագանքը, որ «հանկարծ մի հատ էլ եղավ, ֆսյո, հերիք եղավ, բոլ եղավ»։

Մոտ 1 ամիս առաջ Դուք եւ հայրերից մեկը հայտարարում էիք, որ անվտանգության մարմինների միջոցով փորձում են ձեր վրա ճնշում գործադրել։

– Մենք նկատում ենք, որ մեր հետեւից մարդիկ կան՝ քայլում են, քշում են, գալիս են, գնում են, ու մենք գիտենք, թե դրանք ում մարդիկ են։ Հիմա եթե իրենք ուզում են հոգեբանորեն մեր վրա ճնշում գործադրել, որ վռոդի ձեզ հետեւում ենք, խելոք մնացեք, կբռնենք, կծեծենք, բան․․․ չարաչար սխալվում են։ Ես էլ եմ իրենց մեսիջներ ուղարկել՝ չերեզ իրանց ծանոթներ, ասել եմ՝ մոտիկ մի եկեք, թե չէ ձեզ էլ կտրորենք-կանցնենք, հանկարծակի չշփոթեք։

Դուք նշում եք նաեւ, որ իշխանություններին անուն առ անուն ասում եք՝ այսինչ, այնինչ հրամանատարը մեղավոր է այս կամ այն զինվորի զոհվելու կամ անհետ կորելու համար, պահանջում եք դատել՝ չեն դատում։ Նման սպաների ու հրամանատարների ցանկ ունե՞ք։ Քանի՞սն են, ո՞ր զորամասերից են։

– Ուրիշ զորամասերի առումով էդքան մանրակրկիտ չենք ուսումնասիրել, բացի կոնկրետ Ջաբրայիլը, քանի որ մեր անհետ կորածների մեծ մասը հենց Ջաբրայիլի զորամասի, նաեւ Հադրութի զորամասի զինվորներ են։ Եվ եթե անգամ կան Վայքի կամ Կուբաթլուի զորամասից, մեկ է՝ վերջին տեղը, որտեղից էդ մարդիկ կապի են դուրս եկել կամ անհետացել են՝ էդ տարածքներում։ Այսինքն՝ խոսքն էդ տարածքի ղեկավարության մասին է։ Դրանցից հենց մեկը եղել ա Առուստամյան Կարենը՝ դիվիզիայի հրամանատարը։

Իսկ քրեական գործ չեն հարուցում՝ ի՞նչ են ասում, որ ի՞նչ՝ պարզ հովանավորչությո՞ւն է։

– Չեմ կարա ասեմ՝ պարզ հովանավորչություն է, թե ինչ։ Ես եղել ա, որ հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետին ասել եմ՝ ինչի՞ չեք կալանավորում էդ սպաներին, պատասխանը հնչել է հետեւյալ ձեւով, որ մենք էս պահին սպաների պակաս ունենք, բռնենք, էսքանին էլ դատենք, բա էդ զինվորների գլխին ո՞վ պետք է լինի։ Բայց ես իրեն ասել եմ հետեւյալը, որ բոլորին ձեռ է տալիս, որ նման սպա չլինի, քան թե լինի։ Քանի որ եթե, Աստված մի արասցե, մի հատ էլ պատերազմ սկսվի, էդ մարդիկ, որ մի հատ հանցանք կատարել են, նորից այն կրկնելու են՝ շատ ավելի ուժեղ տեսքով։ Ոնց որ մեկը մարդ սպանի, չդատես, ասես՝ կխելոքանա, բայց հաջորդ անգամ ինքն արդեն մեկին չի սպանի, այլ՝ երեքին, որովհետեւ գիտի, որ դրանից հետո անպատիժ է մնալու։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728