Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրություն անցկացնում են, երբ որևէ ոլորտում էական ձախողում է արձանագրվում, իշխանությունը ձախողել է ոչ թե ոլորտ, այլ՝ երկիրը. Բագրատ Եսայան

Փետրվար 09,2021 11:19

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստորեն սրանց համույթը որոշել է արտահերթ չանել, իբր հիմնվելով ընդդիմության կողմից իրենց առաջարկը «մերժելու» վրա։ Նախ կուզեի քաղաքական մտքի «գիգանտներին» տեղեկացնել, որ արտահերթ ընտրություն սովորաբար անցկացնում են, երբ որևէ ոլորտում էական արձանագրվում է ձախողում, փոխվում է հասարակական մթնոլորտը, վերաբերմունքն իշխանության նկատմամբ։ Սրանց «իշխանությունը» երկրում ձախողել է ոչ թե ոլորտ, այլ ձախողել է երկիրը, հանձնել է հայրենիքը, իր դավաճանության հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր երիտասարդներ։

Ինչ վերաբերվում է «ընդդիմության և քաղաքական ուժերի կողմից հասարակական պահանջի ներկայացման «տեսքին» (սա Մանկուցի ձևակերպումն է), ինչո՞ւ հանկարծ սրանք մոռացան, որ ոչ միայն խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, այլև երկրի նախագահի, երկու կաթողիկոսների, ՀՀ նախկին երեք Նախագահների, նախկին վարչապետների, Գիտությունների ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, այլ ԲՈւՀ-երի հարյուրավոր դասախոսների, ավելի քան 200 համայնքների ղեկավարների ու ավագանիների, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի, մոտ 700 փաստաբանների, բժիշկների, իրավաբանների և էլի շատ շատերի կողմից գրավոր ձևակերպվել և փոխանցվել է հանրային պահանջը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Ինչո՞ւ չեք կատարում այդ հստակ ձևակերպված պահանջը, բայց կարծում եք, թե ձեր 0-ական IQ-ով կարող եք նորից ֆռռցնել ժողովրդին ու «կերակրել» ձեր հերթական անհեթեթությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728