Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդություն կներկայացնի կառավարությանը

Փետրվար 09,2021 09:40

Նիդերլանդական առավոտյան թերթերը տարածում են լուր, որ Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը կառավարության կաբինետին կոչ է անելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նիդերլանդների կառավարությունը դա դեռ չի արել՝  թեև խորհրդարանը հասցրել է երկու անգամ դատապարտող բանաձևեր ընդունել: Կառավարությունն ամեն անգամ հարցը մերժում էր կապված Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելու հետ:

Քրիստոնեական Միություն  (Christen Unie) կուսակցությունն այսօր միջնորդություն կներկայացնի ժամանակավոր կառավարությանը հենց ճանաչման կոչով:  Այն լայնորեն աջակցվում է Ներկայացուցիչների պալատում: Ամենամեծ կառավարությունը ներկայացնող VVD կուսակցությունը քննարկումներին չի մասնակցելու, իսկ մյուս կուսակցությունը «Դենկ» անվամբ  չի պաշտպանում միջնորդությունը, այս կուսակցությունն ավելի շուտ հետևեց Թուրքիայի քաղաքական գծին, որը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին: Այն խորհրդարան մտած ամենափոքր խումբն է բաղկացած երկու էթնիկ թուրք և մեկ մարոկացի պատգամավորներից:

Հոլանդական կառավարության  կաբինետը մինչ այժմ  «հայկական ցեղասպանություն»  բառակապակցության փոխարեն այն անվանում է «Հայոց ցեղասպանության խնդիր»:

2018-ին, կաբինետի անդամը (պետքարտուղար Սնել) առաջին անգամ մասնակցեց ցեղասպանության ամենամյա ոգեկոչմանը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան արդեն հասցրել է ողջունել  պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի ներկայացրած բանաձևը, որը կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728