Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը որտեղի՞ց է դա հասկացել, երբ այնքան է վախենում, որ իր թիկնազորը մի քանի անգամներով ավելացրել է». Գագիկ Համբարյան. «Փաստ»

Փետրվար 09,2021 09:48

«Ինքս ի սկզբանե չեմ հավատացել, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների: Ինչո՞ւ, որովհետև վստահ եմ՝ ինքն էլ գիտեր, որ պարտվելու է: Իր վարկանիշը լավագույն դեպքում ընդամենը 20-25 տոկոս է: Եթե անգամ այդ ընտրություններում երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցներ, կհասկանար, որ իր ապագա գործունեությունը քաղաքական դաշտում զրոյական է, որովհետև ով էլ որ հաղթեր, ովքեր էլ որ կոալիցիա կազմեին և գային իշխանության, իրեն ու իր թիմին շատ արագ խաղից դուրս կհանեին և կբանտարկեին որպես դավաճաններ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Անդրադառնալով այն պատճառաբանությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը չկա՝ Գ. Համբարյանը հավելեց. «Նախ՝ հետաքրքիր է, թե Ն. Փաշինյանը որտեղի՞ց է դա հասկացել, երբ այնքան է վախենում, որ իր թիկնազորը մի քանի անգամներով ավելացրել է, երբ Արտաշատ գնալուց թատերական ներկայացումներ են կազմակերպում՝ նույն մարդուն տալով տարբեր դերեր: Վախկոտ մարդը հայտարարում է, որ ինքը հասարակության կողմից ընդունված է: Երկրի վարչապետը, որին ուղղակի վռնդում են Սյունիքից, հայտարարում է, որ ընդունված կերպար է: Դեմագոգիա ու ստախոսություն՝ ինչպես միշտ: Ես նաև չեմ բացառում, որ մի օր Ն. Փաշինյանը և իրեն շատ մոտ մի քանի իշխանականներ ծլկեն ՀՀ-ից և իրենց թիմակիցների 98 տոկոսին դարձնեն «որբ»:

Արդյունքում էլ նրանք պատերազմում պարտություն կրելու միակ մեղավորն ու քավության նոխազը կդառնան: Ինչ վերաբերում է «Իմ քայլի» վերոնշյալ աջակցությանը, առհասարակ, մի բան հստակ է՝ նորմալ մարդը չի կարող աջակցել կապիտուլյանտին: Եթե երկրի ղեկավարը կապիտուլյացիայի է ենթարկվում, թշնամական երկրին պատերազմ է պարտվում, իր թիմակիցները կա՛մ պետք է հրաժարական տան, կա՛մ փախչեն երկրից: Սա որպես պատմաբան եմ ասում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728