Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրության համար արտահերթ ընտրության լինել-չլինելը այս պահին թերևս միևնույն է, և արտահերթ ընտրության հանգամանքը կարևոր է քաղաքական կայունության գալու իմաստով. «Ժամանակ»

Փետրվար 09,2021 09:31

Այն, որ Հայաստանում ակնառու է քաղաքական փոփոխության հասունացած անհրաժեշտությունը, կասկածից վեր է: Մյուս կողմից, կասկածից վեր է և այն, որ ընտրությունը չի կարող դիտվել իբրև լոկ մեխանիկական երևույթ՝ հաշվի առնելով այն, որ մարդիկ նախ դիտարկում են ընտրության բովանդակային հեռանկարները, նոր միայն խորապես ձևավորում հնարավոր պահանջարկը կամ դրա բացակայությունը:

Ակնհայտ է, որ Հայաստանում մի կողմից կա ներքաղաքական հնացած ստատուս-քվո, որն ընդ որում հնանալ սկսել էր դեռևս պատերազմից առաջ, և կա նաև ընտրության խնդիր, որովհետև նախկինի և ներկայի միջև ընտրությունը հազիվ թե հնարավոր է խորքային առումով համարել իրապես ընտրական նյութ կամ հումք: Այս տեսանկյունից, քննարկումները արտահերթ ընտրության պահանջարկի առկայության կամ բացակայության մասին, թերևս, ժամանակի ավելորդ վատնում են, եթե, իհարկե, չի առաջանալու մի քվեարկությամբ էլ նախ և առաջ այդ պահանջարկի առկայությունը պարզելու գայթակղություն:

Իրականում խնդիրն այն է, որ հանրության համար արտահերթ ընտրության լինել-չլինելը այս պահին թերևս միևնույն է, և արտահերթ ընտրության հանգամանքը կարևոր է քաղաքական կայունության գալու իմաստով: Այսինքն՝ այդ ընտրությունն իմաստավորվում է թերևս մեկ առարկայական հանգամանքով՝ ձևավորվո՞ւմ է քաղաքական հիմնական դերակատարների փոխհամաձայնություն, որ ընտրությամբ պարզվում են հարաբերությունները և բոլորն ընդունելով արդյունքը՝ իհարկե օրինականության վերահսկման պայմանով, ընտրությունից հետո նույն մրցակցային պայքարի տրամաբանությամբ անցնում են այսպես ասած խաղաղ համակեցության, այսինքն՝ մեդիատեռորով և հանրային առողջության քայքայումով չեն քայքայում Հայաստանի ապագան:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728