Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանով ֆեյք նյուզի հարցը ոչ թե կարգավորվում է, այլ սրանով ցողունային բջիջներ են ներարկվում ֆեյք նյուզին, որովհետև սրանով այն արտոնվում է». Ռոբերտ Հայրապետյան. «168 ժամ»

Փետրվար 09,2021 08:30

«Սրանով ֆեյք նյուզի հարցը ոչ թե կարգավորվում է, այլ սրանով ցողունային բջիջներ են ներարկվում ֆեյք նյուզին, որովհետև սրանով այն արտոնվում է: Այս նախագիծն այնքան անգրագետ է գրված, որ ընդհանրապես չի հետապնդում այն նպատակը, որը ներկայացված է հիմնավորման մեջ, այլ լրիվ հակառակն է»,- ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների ներկայացրած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նոր նախագծին, որով ԶԼՄ-ներին արգելելու են հղում կատարել անանուն աղբյուրներին:

Ընդ որում՝ նախագծում անանուն աղբյուրը սահմանվում է՝ որպես «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»:

Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ օրենքը այս տեսքով ընդունվելու դեպքում, միևնույն է՝ այն չի կիրառվելու. «Կան այս օրենքի հետ անմիջական կապ ունեցող և գործող մի շարք այլ իրավական ակտեր, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի՝ իշխանություններին հուշում չտալու համար, և մենք ունենք նաև միջազգային կոնվենցիաներ, էլ չեմ ասում՝ ՄԻԵԴ որոշումներ, որոնք հետագայում մեր Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտացոլված են: Եթե ուղղակի անում են՝ ցույց տալու համար, որ՝ մենք արեցինք գործողություններ՝ խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը երաշխավորելու և ֆեյք նյուզի դեմ պայքարելու համար, ապա խնդրեմ, թող անեն, բայց սա չի գործելու:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728