Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի բռնակը ավելի բարձր արժեք է, քան Արարատ Միրզոյանի կյանքը և առողջությունը. Ալեքսանդր Կոչուբաև

Փետրվար 08,2021 23:43

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր տեղեկացանք, որ Արարատ Միրզոյանի ծեծի դրվագով կալանավորված անձ է ազատ արձակվել, մինչ այդ կալանքից ազատվել էր ժամացույցի գողության դրվագով անցնող անձը։ Չխորանալով նշված գործերի մանրամասնությունների մեջ, ինչպես նաև հարգելով այդ անձանց ազատության իրավունքը,  պետք է խոսեմ մի շատ կարևոր խնդրի մասին։ Հարաբերակցության մեջ դիտելով նշված դրվագները և նույն օրը տեղի ունեցած մյուս իրադարձություններով հարուցված քրեական գործը ակնհայտ է դառնում, որ գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ։ Համեմատության են դրվում մարդու կյանք առողջություն, անձնական ունեցվածք մի կողմից և վարչապետի աշխատասենյակի բռնակը մյուս կողմից։ Զավեշտն այն է, որ բռնակի դրվագը ավելի վտանգավոր է, այնքան վտանգավոր, որ կարելի է հաղթահարել անձի ազատության կանխավարկածը։ Եվ չասեք, թե ապացույցների համակցության մեջ է խնդիրը, որովհետև մյուս դրվագներով  ապացույցներ չկան, կա միայն վարույթն իրականացնող մարմնի զառանցանք։ Սա ևս մեկ փաստ է, որ իշխանական շրջանակները իրենց դավաճանությունը կանխել փորձող անձանց դեռևս երկար են պլանավորել պահել անազատության մեջ, սակայն շտապում եմ հիասթափեցնել’ չի ստացվելու, թույլ չենք տալու, որ ստացվի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728