ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչներ Ռոման Շահրամանյանին և Էման Էիդին:
Է.Էիդը նախ շնորհավորել է Մեխակ Արզումանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել երկու գործընկեր կառույցների միջև ձեռք բերված համագործակցության արդյունքները:
Քննարկման հիմնական թեման ԱԻ ծառայության փրկարարական ջոկատների կողմից իրականացվող որոնողական աշխատանքներն են, որոնք մեկնարկել են 2020 թվականի նոյեմբերի 13-ին և շարունակվում են մինչ օրս: ԿԽՄԿ-ն որպես միջնորդ կողմ համագործակցության եզրեր է գտնում հակամարտող կողմերի միջև:
Կարմիր խաչի առաքելության ներկայացուցիչները որոնողական աշխատանքների գործընթացը ՌԴ խաղաղապահ զորակազմի ու ադրբեջանական կողմի հետ կազմակերպելուց զատ, նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել անհրաժեշտության դեպքում հաճախակի հանդիպումներ կազմակերպել զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կարդացեք նաև
Հանդիպումներ և քննարկումներ են նախատեսվում որոնողափրկարարական և այլ մարդասիրական աշխատանքներում ընդգրկված կառույցների ներկայացուցիչների հետ:
ԱԻ ծառայության ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու կառույցների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը դրական արդյունքներ կապահովվի:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն