«Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատրաստվում է բանակցություններ վարել մայրաքաղաքային ակումբի ղեկավարության հետ: Առարկան Մխիթարյանի գործող պայմանագրի հարցն է: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Բանն այն է, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը», որը ցանկանում է մրցաշրջան 2021-ի ընթացքում ուժեղացնել կիսապաշտպանական գիծը:
Հենրիխ Մխիթարյանի եւ «Ռոմայի» միջեւ պայմանագրում, որի ժամկետը լրանում է այս տարի, կա մի կետ, որը վերաբերում է պայմանագրի ժամկետը 3 միլիոն եվրոյի չափով ավտոմատ կերպով մեկ տարի երկարացնելուն, գումարած բոնուսները՝ ֆուտբոլիստի որոշակի վիճակագրական ցուցանիշներ ունենալու պայմանում:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում «A» սերիայում խաղադաշտ մտել է 20 անգամ, խփել 9 գոլ, դարձել 8 գոլային փոխանցման հեղինակ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ