Լրահոս
Օրվա լրահոսը

Դադիվանքի հետ կապված Ադրբեջանն ի՞նչ հրաման ունի

Փետրվար 08,2021 19:12

2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթի  արդյունքում Արցախի  Քարվաճառի շրջանը հանձնվեց Ադրբեջանին։

Նույն թվականի նոյեմբերի վերջին ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` ուխտավորների մուտքը ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ թույլատրվում է Դադիվանք։

Ինչպես մեզ տեղեկացրեցին,  մեկ օր առաջ` փետրվարի 7-ին, Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակից պետք է ուխտավորների խումբը խաղաղապահների ուղեկցությամբ մեկներ Դադիվանք։

Երբ խումբը հասավ Դադիվանք, մեքենան  մոտեցավ վանական համալիրի տարածքին մոտ տեղակայված ադրբեջանական անցակետին, սակայն  ադրբեջանցիները արգելեցին մուտքը Դադիվանք`  պատճառաբանելով, թե իրենք տեղեկացված չեն դրա մասին։

ՌԴ խաղաղապահներն ու խմբի պատասխանատուն պարզաբանեցին, բացատրեցին, ասացին, որ բոլորն էլ  տեղեկացված են, սակայն ադրբեջանցիներն ուրիշ որոշում չկայացրեցին, ավելին` ուխտավորներին հետ ուղարկելուց ասացին, որ սպասեն ճշտումներ կատարեն։

3 ժամից հետո  ռուս խաղաղապահներն ուխտավորների խմբին կրկին են  ուղեկցում  Դադիվանք։ Այս անգամ էլ  երկար սպասելուց հետո  ադրբեջանցիները չհամաձայնեցին բացել ճանապարհը։ Նրանց  պատճառաբանությունը հետևյալն էր`  հրաման են ստացել արգելել ոչ միայն ուխտավորների, այլև հերթապահության եկած հոգևորականների մուտքը Դադիվանք։

Այդպես էլ ճանապարհը չբացեցին. նոր հրաման է։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ». ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 հայ ուխտավորների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728