Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար. Արայիկ Հարությունյան

Փետրվար 08,2021 18:06

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ազգային ժողովին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար: Սա համարում եմ կարևոր կադրային որոշում՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի առանցքային դերը իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում:

Հիմք ընդունելով Գուրգեն Ներսիսյանի անցած ճանապարհը, ավելի քան 12 տարվա դատախազական և 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձը, նրա մասնագիտական ու մարդկային որակները, արհեստավարժ, սկզբունքային ու սրտացավ մոտեցումները առկա հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպես նաև նրա զգալի վաստակը 2016թ. և 2020թ. Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստագրման գործում՝ վստահ եմ, որ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում նա շոշափելի բարեփոխումներ կապահովի իրավապահ համակարգում և կկարողանա որակական նոր մակարդակի բերել քրեական արդարադատությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728