Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանավորել են ազգի հերոսին, ինչ է, թե ասել է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է շանսատակ անել, է, ես էլ եմ շանսատակ անելու». Պավլիկ Մանուկյան

Փետրվար 08,2021 17:54

«Մենք շատ հանդուրժեցինք: Ու այն եղավ հանդուրժելու արդյունքը, որ ումը պետք է խափանեինք, ինչը պետք է խափանեինք…հիմա մեր քաջազուններին են խափանման միջոցը կալանք ընտրում: Հանցագործները կալանավորել են ազգի հերոսին, ինչ է, թե ասել է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է շանսատակ անել, է, ես էլ եմ շանսատակ անելու: Այնպես հազարները կան…»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ ի աջակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանի կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:

Վահան Բադասյանը օրերս հայտարարություն էր տարածել ու կոչ արել միավորվել եւ բողոքի ձայն բարձրացնել, որ դադարեցվեն իր նկատմամբ կիրառվող «ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումները»:

Հիշեցնենք, որ Բադասյանին կալանավորել են Եռաբլուրում արած իր այն հայտարարությունների համար, որ վարչապետ Փաշինյանին պետք է ֆիզիկապես ոչնչացնել՝ զենքի միջոցով:

Պավլիկ Մանուկյանն ասաց, որ Բադասյանին ձերբակալել են հենց հաջորդ օրը, երբ ընտրվել էր «Հայ ազատամարտիկների ռազմական խորհրդի» անդամ. «Գիտե՞ք ինչն է շատ զարմանալի՝ մարդուն սկզբից աչքը հանում են, հետո գլխատում են նրա համար, որ դու կույր ես: Մարդուն սկզբից տնազուրկ են անում, հայրենիքը դավադրաբար վաճառում են, ազգը ցեղասպանության են ենթարկում, ցեղասպանությունը կանխողներին դատապարտում են, կամ կամայական վերաբերմունք ցուցաբերում: Վահանի պես քաջազնունին այսօր բանտում է: Վահանի՝ բոլոր տեսակ վերքերի մեջ ամենասարսափելին գիտե՞ք որն է՝ հայ ժողովրդի անտարբերությունը: Այս ապիկար իշխանությունները վաղ թե ուշ հայտնվելու են այնտեղ, որտեղ ես ասել եմ: Իսկ դուք գիտեք որտեղ եմ ասել՝ աղբանոց: Ազգադավների տե՛ղն է այստեղ, ոչ թե հերոսների: Ազգերը մեռնում են հերոսազրկվելով: Որերորդ հերոսն է, ու մեռնում է ազգը: Ե՞րբ է հայտնվելու այն միաբանության օրը: Վահանը շատ դժվարությունների միջով է անցել, այս բանտի պարիսպներն էլ մի օր քանդվելու են: Նրան ազատազրկել կարող են, բայց չեն կարող դատապարտել, որովհետեւ դատապարտված են հենց իրենք: Այնպես որ, այսօր շատ քաղաքակիրթ ձեւով ասում ենք՝ բա՛ց թողեք մեր հերոսներին: Ոչ թե խնդրում ենք, այլ՝ պահանջում ենք, լսո՞ւմ եք, ազգի դավադիր պիղծ երեւույթներ»:

Ցույցի մասնակիցները նամակ հանձնեցին դատախազություն, նաեւ ստորագրահավաք կազմակերպեցին՝ պահանջելով Վահան Բադասյանին անհապաղ ազատ արձակել. «Մենք պետք է մեր վահանը տանենք թշնամու դեմ, ոչ թե պահենք չարաբաստիկ ԱԱԾ-ի նկուղում»,- ասացին ցուցարարները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728