Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե թշնամուդ նպատակը ավելի մեծ է քան քոնը, ուրեմն քո գույքը իրենն է». ՊԿԱ ուսանողները քննարկեցին նոյեմբերի 9-ի համաձայնագիրը

Փետրվար 08,2021 17:46

«Երբեք մի ասեք՝ մեզ մոտ չի ստացվել, կամ մեզ մոտ մի օր կստացվի, որովհետեւ մի օրն այսօր է, որը երբեք էլ չի կրկնվի, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք եւ նորից սկսենք՝ ունենալով հաղթանակի հստակ նպատակ եւ ազգային համախմբվածություն»,-ասաց Պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Զինաիդա Սնխչյանը՝ Ծաղկաձորում փետրվարի 6-ից 7-ը կազմակերպված «Նոր մարտահրավերներ՝ նոր լուծումներ» խորագրով գիտական քննարկման ժամանակ:

Քննարկումը նվիրված էր ամենակարեւոր հարցերից մեկին՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրին, որը բեկումնային նշանակություն ունեցավ մեր երկրի, ժողովրդի համար:

Զինաիդա Սնխչյան

«Մեր սերունդը, մենք պետք է կարողանանք համաշխարհային օրակարգի եւ գլոբալ երկխոսության մաս կազմել, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին: Իսկ ապագան փոխվում է…: Այն արդեն փոխվել է եւ չի լինի այնպիսին, ինչպիսին պատկերացնում էինք բոլորովին վերջերս: Հետեւաբար վաղվա մեր որոշումները մեծապես կախված են լինելու այսօրվա մեր գիտելիքի պաշարից եւ առողջ դատողությունից: Պետք է կրթվենք, դառնանք մրցունակ եւ ամենակարեւորը պահպանենք մեր ինքնությունը»,-ասաց Զինաիդա Սնխչյանը:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց լռության րոպե ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների:

Քննարկմանը մասնակցում էին մրցութային փուլը հաղթահարած շուրջ չորս տասնյակ ուսանողներ:

Միջոցառմանը ներկա քաղաքագետ-վերլուծաբան Սուրեն Պետրոսյանն ասաց, որ էլիտան է ավանգարդը. «Էլիտան ազգի ֆիլտրման գաղափարախոսությունն է։ Եթե թշնամուդ նպատակը ավելի մեծ է քան քոնը, ուրեմն քո գույքը իրենն է։ Պետք չէ խոսել թե թշնամին ինչ է անում, պետք է դա իմանալ ու մտածել դրանից ավելին։ ՀՀ-ն վերածվում է տարանցիկ գոտու եւ մենք անգամ չենք դառնում տնտեսական սուբյեկտ։ Չկա կոնսենսուս բանակի եւ Արցախի հանդեպ, կա միայն ինքնության բաղադրիչի մերժում։ Այո՛ աշխարհը համոզում է, որ իրական է այն, ինչ մենք տեսնում ենք»։

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը ներկայացրեց տնտեսական ոլորտում առկա մարտահրավերները եւ դրանց արդյունավետ պատասխանելու ուղիները:

Քննարկման ավարտին ամփոփվեցին արդյունքները եւ ուսանողական խորհրդի նախագահի կողմից հանձնվեցին հավաստագրեր:

Դավիթ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728