Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի սահմանների, տարածքային ամբողջությունը պաշտպանելը իշխանության պարտականությունն է ու պետք չի դա դնել Վահան Բադասյանի ուսերին». Արա Պապյան

Փետրվար 08,2021 17:38

«Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ: Պարոն Բադասյանը միտք է արտահայտել, բայց նման մտքեր արտահայտել են շատ շատերը եւ թիրախավորել միայն Վահան Բադասյանի՞ն, այստեղ քաղաքական երանգ կա»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ ի աջակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանի կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Վահան Բադասյանը օրերս հայտարարություն էր տարածել ու կոչ արել միավորվել եւ բողոքի ձայն բարձրացնել, որ դադարեցվեն իր նկատմամբ կիրառվող «ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումները»:

Հիշեցնենք, որ Բադասյանին կալանավորել են Եռաբլուրում արած իր այն հայտարարությունների համար, որ վարչապետ Փաշինյանին պետք է ֆիզիկապես ոչնչացնել՝ զենքի միջոցով:

Պապյանը գտնում է, որ պետք է Բադասյանին կալանավորելուց առաջ գնահատվեր՝ իր սպառնալիքն իրականանալու հնարավորություն ունե՞ր, թե՞ ոչ. «Մենք հասկանում ենք, որ չկա որեւէ հնարավորություն, միտում էլ չի եղել: Խափանման միջոցը լրիվ սխալ է ընտրված: Վահան Բադասյանը, որ բազմաթիվ վիրավորումներ է ստացել իր՝ տարիներ տեւած հայրենանվեր պայքարի հետեւանքով, այսօր գտնվելով անազատության մեջ, իր առողջությունը, կյանքը վտանգված է: Խափանման միջոցը կարելի է փոխել, ի՞նչ խնդիր կա: Որեւէ մեկը հարց չի դնում՝ Վահան Բադասյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Այդ հարցը, կարծում եմ, դատարանում կապացուցենք, որ պետք է հպարտանանք Վահան Բադասյանով: Բայց խափանման միջոցը ազատազրկումն ընտրել այն բանի համար, որ մարդը չունի մշտական բնակության վայր՝ այն պարագայում, երբ մարդու հայրենիքը, տունը, ունեցվածքը, նախնիների գերեզմանները, ամբողջ Հադրութի շրջանը թշնամին գրավել է ոչ իր մեղքով…Երկրի սահմանների, տարածքային ամբողջությունը պաշտպանելը իշխանության պարտականությունն է ու պետք չի դա դնել այլ մարդու ուսերին»:

Պապյանը պահանջում է հնարավորինս արագ փոխել խափանման միջոցը, ապա անաչառ հետաքննությամբ կապացուցվի նրա անմեղ լինելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728