ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը «Հայելի» ակումբում պատմեց. «Շաբաթ օրը ծանուցագիր է եկել ծանր հանցագործությունների բաժնից, ասում եմ ի՞նչ ծանուցագիր. դրան կարգ կա՞, կանոն կա՞, թե՝ չէ… Հրավիրում էին հարցաքննության կիրակի օրով ժամը 4-ին բոլորիս »։
Ըստ Արագած Ախոյանի՝ այդ շտապողականությունը պայմանավորված էր քայլերթի ձախողմանը նպաստելու նպատակով, որին նա և այլ գործիչներ պետք է մասնակցեին։
Արագած Ախոյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե տարբեր տեսակի քննարկումներից հոգնել են, և մշակում են ծրագիր՝ հանրությանը ներկայացնելու, այլ կերպ ասած՝ դեղատոմս։
Արտահերթ ընտրությունների մասին խոսելիս՝ նշեց. «Կամ ընտրություններ առանց Նիկոլի, կամ լիքը մեթոդներ կան, որի մասին մենք մտածել ենք»։
Կարդացեք նաև
Արագած Ախոյանը հայտարարեց, որ եթե երեք հոգի էլ պայքարեն Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ինքը կմիանա նրանց։
Մելինե ԳԱԼՈՒՍՏՅԱՆ