Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեզ չի անհանգստացնում ՀՀ տեղեկատվական անվտանգությունն ու ընդհանրապես անվտանգությունը, ապա մեզ անհանգստացնում է»․ Մակունցն անանուն աղբյուրներին հղումն արգելող նախագծի մասին

Փետրվար 08,2021 17:01

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծն, ըստ որի առաջարկվում է արգելել լրատվամիջոցներին անանուն աղբյուրներին հղում կատարել, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համարում է որակյալ լրատվական դաշտի ապահովմանը միտված նախագիծ։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Լիլիթ Մակունցը լուրջ քննադատության արժանացած այս նախագծի մասին ասաց․ «Կան անանուն կայքեր, մենք նույնիսկ չգիտենք, թե այդ կայքերը որտեղից են ուղղորդվում, արդյոք դրանք ադրբեջանակա՞ն ուղղորդում ունեն, թե՞ ոչ։ Եվ եթե ձեզ չի անհանգստացնում ՀՀ տեղեկատվական անվտանգությունն ու ընդհանրապես անվտանգությունը, ապա մեզ անհանգստացնում է, եւ մենք դրանով փորձում ենք ապահովագրել նաեւ ձեզ»։ Թեմայի շուրջ այլ հարցերի տիկին Մակունցը հրաժարվեց պատասխանել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728