Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունց․«Քաղաքացիների հետ մեր շփումները չեն հաղորդում արտահերթ ընտրություններ անցկացնելու ազդակներ»

Փետրվար 08,2021 16:48

«Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարություն է տարածել, ըստ որի խմբակցությունը գտնում է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա։

Լրագրողներն այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարց ուղղեցին՝ ինչպե՞ս են չափել հանրային պահանջը։ Ի պատասխան տիկին Մակունցն ասաց․«Հանրային պահանջի ձեւակերպման մեխանիզմներից ամենառաջնայինը ընդդիմության եւ ընդհանրապես քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է։ Եվ քանի որ այդ քաղաքական ուժերը, ինչպես մենք նշել ենք, խորհրդարանական ընդդիմությունը, նաեւ արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մասն այդ պահանջը չի ձեւակերպել, գալով համաձայնության արտահերթ ընտրություններ անցկացման շուրջ՝ ուրեմն այդպես է»։

Լրագրողների դիտարկմանը՝ ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ քննարկում անելու պայմանը չեն ընդունում, տիկին Մակունցն ասաց՝ մեր առաջարկը դրական արձագանք չի ստացել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին․«Ինչ վերաբերում է քննարկելու այն պայմաններին, թե ինչպես պետք է դրանք անցկացվեն, իհարկե, դա շատ կարեւոր է, որովհետեւ ընտրություններին մասնակցում է ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմությունը»։

Հարցին՝ արդյոք այս կերպ գործընթացը փակուղի կմտնի, քանի որ ընդդիմությունը հայտարարում է, որ եթե սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն չլինի, ապա այլ ճանապարհ կլինի, Լիլիթ Մակունցն այսպես պատասխանեց․ «Մենք արդեն նշել ենք, որ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը մեզ համար հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով, եւ դրանով է պայմանավորված եղել, որ մենք ասել ենք՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք։ Ինչ վերաբերում է մեր հետագա անելիքներին, ապա նշել ենք, որ մենք շարունակելու ենք մեր ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները, եւ դրանք ամփոփելիս նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանն արդեն այդ համատեքստում»։

Կրկին անդրադառնալով հանրային պահանջի չափման մասին հարցին, խմբակցության ղեկավարն ասաց, որ հանրային պահանջի լուսաբանողները նաեւ լրատվամիջոցներն են, ընդդիմությունն էլ նաեւ այդ պահանջի հետ առնչվողը՝ քաղաքացիների հետ շփվելիս․ «Հիմա եթե ընդդիմությունը չի տեսնում հանրային պահանջ, որպեսզի գա եւ քննարկի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, դա նշանակում է, որ առնվազն այդ ազդակը չեն ստանում։ Եթե ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում է մի քանի հազար քաղաքացի, եւ իրենք գտնում են, որ դա բավարար պայման չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ապա դա ձեւակերպվում է նաեւ այդպես։»։

Լիլիթ Մակունցը վստահեցրեց՝ իշխող ուժի շփումները քաղաքացիների հետ իրենց չեն հաղորդում արտահերթ ընտրություններ անցկացնելու ազդակներ, բայց սա չի նշանակում, որ իշխանությունը չի անդրադառնալու արտահերթ ընտրություններին՝ ճանապարհային քարտեզը հունիսին ամփոփելիս։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու մասին հայտարարությունն, ըստ Մակունցի, «Իմ քայլ»-ին չի վախեցրել եւ դա չէ պատճառը արտահերթ ընտրություններից խուսափելու։

ԱՄՆ-ում Լիլիթին Մակունցին ՀՀ դեսպան նշանակելու մասին հարցին էլ վերջին չպատասխանեց, ասաց՝ մեկնաբանություն չունեմ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728