ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում:
Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել:
Փետրվարի 4-8-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից տարածքում դաշտային փորձեր են արվել:
Համապատասխան ուսումնասիրությունների և գործնական աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար և կիրառելի լինել փրկարարների համար:
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն