Ջաբրայիլի շրջանում հակատանկային արկի վրա մեքենա է պայթել, ինչի հետևանքով կա մեկ զոհ: Այս մասին հայտնում է Turan.az-ը՝ վկայակոչելով Ջաբրայիլի շրջանի դատախազությանը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, մեքենայի մեջ եղել է 3 մարդ: Տեղանքի զննության արդյունքում հայտնաբերվել է Մեհման Գուլիևի մարմինը, մյուս երկուսի որոնման աշխատանքները շարունակվում են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ