«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է իր հերթական աջակցության ծրագիրը` «Տաք քնապարկեր կարիքավոր և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների` 6-16 տարեկան երեխաների համար»:
Քնապարկերը ստացվել են ԱՄՆ-ից և հատկացվում են Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքների երեխաներին, ինչպես նաև այն երեխաներին, որոնց ընտանիքում կա 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, վիրավորում ստացած կամ անհայտ բացակայող ճանաչված ընտանիքի անդամ:
Նախնական գրանցում հարկավոր չէ, անհրաժեշտ է պարզապես այցելել կազմակերպության Երևանի կենտրոն, հասցեն՝ Առաջին Եկմալյան 6` երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 10:00-13:00-ը և շաբաթ օրը ժամը 11:00-15:00-ը:
Անհրաժեշտ փաստաթղթերն են` անձը հաստատող փաստաթուղթ, երեխաների ծննդյան վկայականներ, իսկ զոհված, վիրավորում ստացած կամ անհայտ բացակայող ճանաչված ընտանիքի անդամ ունեցող երեխաների դեպքում նաև տեղեկանք զոհվածի ընտանիքի անդամի կարգավիճակի, վիրավորում ստանալու կամ անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն