Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում է BBC Music Magazine, International Classical Music Awards (ICMA)-ի մրցանակակիր, անվանի թավջութակահար Ալբան Գերհարդը:
Երեկ՝ փետրվարի 7-ին, Ա. Խաչատրյան համերգասրահի «Լուիզ Մանուկյան-Սիմոն» սրահում Գերհարդն անվճար վարպետության դաս անցկացրեց երիտասարդ, տաղանդավոր հայ թավջութակահարների հետ:
Վարպետության դասին մասնակցեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական, Ավետ Գաբրիելյանի անվան և այլ երաժշտական դպրոցների սաներ Անդրանիկ Աղաջանյանը, Արտյոմ Իոանիսյանը, Նարեկ Հեքեքյանը, Միքայել Կարախանյանն ու Ալեքս Գրիգորյանը:
Գերհարդը նշեց, որ հաճելիորեն զարմացած է պատանիների կատարողական վարպետությամբ և տաղանդով:
Այսօր՝ փետրվարի 8-ին, աշխարհահռչակ թավջութակահարը համերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Կարդացեք նաև
Գերհարդը կներկայացնի երբևէ գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Դվորժակի թավջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի հայտնի Թիվ 5 սիմֆոնիան: