Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը մասնակցում է Մելբուռնում այսօր մեկնարկած «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը: Վիճակահանությամբ Գասպարյանին առաջին շրջանում ուժեղ մրցակից է բաժին հասել՝ իսպանուհի Գաբրիելա Մուգուրուսան:
«Australian Open»-ի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսից, որը ամերիկահայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանի կինն է, առաջին շրջանում ընդամենը 56 րոպե է պահանջվել 6:1, 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելու գերմանուհի Լաուրա Զիգեմունդի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ