Արցախում ռուս խաղաղապահներն օգնել են ադրբեջանցիներին 150 տոննա մարդասիրական բեռ հասցնել Քարվաճառի շրջան: Այս մասին հաղորդվում է ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքում:
Նշվում է, որ Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական երկրորդ շարասյունը՝ բաղկացած 20 ռազմական ԿամԱԶ ավտոմեքենաներից և 5 ուղեկցող մեքենաներից, Քարվաճառի շրջան է տեղափոխել ավելի քան 150 տոննա շինանյութ՝ սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրա- և ջրամատակարարման համակարգի վերականգնման համար:
Շարասյունն անցել է Մատաղիս և Վանք բնակավայրերի միջով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ