«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գնահատելով Շանթ Հարությունյանի կողմից առաջ քաշված գաղափարների նկատմամբ հանրային հետաքրքրությունը և դրական վերաբերմունքի դրսևորումը, գաղափարակից ընկերներով իրականացրել ենք որոշ քննարկումներ:
Որոշում է կայացվել մեր գաղափարական-քաղաքական պայքարին հաղորդել կազմակերպված բնույթ՝ հանդես գալով ֆորմալ կառույցով:
Կարծում ենք, այսպիսի ճանապարհը հնարավորություն կտա ոչ միայն գաղափարակից ընկերներին պայքարն ավելի արդյունավետ դարձնել, այլ նաև բոլոր համախոհ քաղաքացիները հնարավորություն կունենան դրսևորել իրենց աջակցությունը տարբեր եղանակներով:
Կարդացեք նաև
Հանդիպումները կրելու են ամենօրյա բնույթ՝ Թումանյան 34 հասցեում գտնվող մեր գրասենյակում:
Հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախապես՝ գրելով նշված էջերին՝ Շանթ Հարությունյան/Shant Harutyunyan, Shahen Harutyunyan կամ զանգահարելով +37477391707 հեռախոսահամարին:
Հարգանքներով՝
Շահեն Հարությունյան և նախաձեռնող ընկերներ: