Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի կրծքամիսը՝ փայտիկների վրա (տեսանյութ)

Փետրվար 07,2021 18:00

Այս տարբերակով պատրաստված հավիկը ոչ միայն շատ համեղ է, այլեւ շատ գրավիչ տեսք ունի, եւ երեխաների սիրելի ուտեստներից է: Ընդամենը 0,5 կգ կրծքամսից, 1 գլուխ սոխից եւ 1 թարմ պղպեղից կարելի է ստանալ 4-5 հոգու համար թեթեւ ընթրիք: Եթե կողքը նաեւ խաշած բրինձ կամ տապակած կարտոֆիլ դնեք՝ հրաշալի ճաշ կդառնա:

Անհրաժեշտ մթերքները

Հավի կրծքամիս- 0,5կգ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ

Թարմ կարմիր պղպեղ- 1 հատ (կարող եք վերցնել կես հատ կարմիր, կես հատ դեղին պղպեղ)

Գլուխ սոխ- 1 հատ

Սունկ-10 հատ (պարտադիր չէ)

Պատրաստման եղանակը

Հավի կրծամիսը լավ լվանալ, չորացնել: Եթե ոսկորով է, ապա ոսկորն ու կաշին հանեք, դրանից հետո կարող եք հավի արգանակ կամ ապուր պատրաստել:

Ֆիլեն կտրատեք փոքրիկ խորհանարդիկների, համեմեք աղով, կարմիր եւ սեւ պղպեղով: Կարող եք ըստ ճաշակի նաեւ չորացրած կանաչի, քերած սխտոր կամ սխտորի փոշի ավելացնել: Դրեք սառնարանը՝ համեմվի: Կարող է մնալ 1 ժամից մինչեւ մեկ օր:

Բամբուկի 8-10 հատիկ փայտիկ դրեք ջրով լցված երկար բաժակի կամ տափակ եւ երկար ամանի մեջ, որ լավ թրջվեն:

Լավ լվացեք նաեւ սունկը, պղպեղները, մաքրած սոխը: Դրանք նույնպես կտրատեք հավի կտորների չափով:

Փայտիկի վրա հավաքեք բանջարեղենի եւ հավի կտորները՝ իրար հաջորդելով:

Եթե բուսակների համար եք պատրաստում՝ հավի փոխարեն կարող եք սունկ կամ դդմիկ դնել:

Բանջարեղենով եւ հավով շարված փայտիկների վրա բուսական յուղ ցողեք, մի թեթեւ աղ եւ պղպեղ արեք՝ բանջարեղենի համար եւ դրեք նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցը՝ 15-20 րոպեով: Կամ, եթե ունեք գրիլ թավա, կարող եք տապակել գրիլ թավայի վրա՝ պարբերաբար շուռումուռ տալով: Գրիլի  վրա պատրաստելու տարբերակը կարող եք մանրամասն կարդալ այստեղ:

Արագ եւ համեղ ընթրիքը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728