Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, երկուշաբթի օրը Մելբուռնում մեկնարկող «Մեծ Սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, որակավորման փուլում ուժերը կչափի կորտի տերերից Ալեքսանդր Վուկիչի հետ:
Վերջինը «Australian Open»-ին մասնակցելու իրավունք ստացել է սպիտակ քարտով:
Իսկ երեկ Խաչանովը ATP «Gread Ocean Road Open»-ի կիսաեզրափակչում զիջել է Իտալիայի ներկայացուցիչ Յաննիկ Սիններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ