Մեկնարկել է շախմատի Champion Chess Tour շարքի Opera Euro Rapid արագ շախմատի հեռավար մրցաշարը, որտեղ հանդես են գալիս 16 գրոսմայստերներ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ:
Շրջանաձեւ պայքարի ավարտին ութ լավագույնները փլեյ-օֆֆում նոկաուտ համակարգով որոշելու են հաղթողին: Մասնակիցների մեջ է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:
Երեկ խաղացված հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է Կարլսենը: Արոնյանը առայժմ վաստակել է 2,5 միավոր եւ բաժանում է 7-ից 10-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ