Մինչ Ղարաբաղյան վերջին ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի ու Արցախի հայերս վերլուծում էինք թե՝ Մինսկի խմբի երկրներն ում են աջակցելու Ղարաբաղյան հակամարտության շարունակության դեպքում, ակնհայտ դարձավ, որ այս ընթացքում ինքը՝ հակամարտության երաշխավոր Ռուսաստանն էլ է կախված Մինսկի խմբի անդամ շատ ու շատ այլ ուժերից, ներառյալ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործունեությունից և ինքնագործունեությունից, որը վերջին շրջանում հիմնականում կապված է սուպեր ընդդիմադիր Նավալնիի վճռական գործնեության հետ՝ կապված Նավալնիի գործունեության այն գործողությունների հետ, որ իր մեջ ներառում է Պուտինի օլիգարխիկ ու սուպեր օլիգարխիկ գործունեությունը, ինչը, ինչպես պարզվում է, արդեն ֆանտաստիկ չափերի է հասնում:
Ինչպես սպասվում էր, Պուտինը կալանավորեց Նավալնիին, և դա ավելի քան բնական էր, չնայած Պուտինի դեմ ռուս ժողովրդի ընդվզումն էլ է միանգամայն հասկանալի ու միանգամայն բնական, և չնայած Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանի ու Արցախի հայերս մի ավելորդ անգամ զգացինք ու հասկացանք, որ հետայսու ևս Արցախյան հարցի լուծումը ուղղակիորեն կախված է Ռուսաստանից ու անձամբ Պուտինից, այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունների և ընդդիմադիր ուժերի գերլարված հարաբերությունների պայմաններում մեր իշխանությունները և ընդդիմության 16 ու 17 փրկիչները պիտի որ աղաղակեին իրենց ռուսական կողմնորոշման մասին, բայց ի զարմանս մեզ, չեն աղաղակում: Նրանք երկուստեք չեն համարձակվում Ռուսաստանի կամ Պուտինի անունը հոլովել:
Ավելին. Ռուսաստանով, Նավալնիով ու Պուտինով հետաքրքրված ու շահագրգռված աշխարհաքաղաքական ուժերը, կամ այն ուժերը, որոնք պետք է Ռուսաստանին հիշեցնեին Մինսկի խմբի աշխատանքներից իրենց մասնակցությունից իրենց բացակայության մասին, նմանապես Ռուսաստանին ու Պուտինին գրեթե չեն հիշեցնում իրենց պարտականությունների չկատարման մասին, և բնական է, որ մեր իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը ևս չպիտի համարձակվեին Պուտինից ու Ռուսաստանից պահանջել այն ամենը, որ իրենք պարտավոր էին պահանջել Պուտինից ու Ռուսաստանից, և ընդհանրապես՝ համարում եմ, որ ընթերցողներից շատերը սխալ կհամարեն, որ այս վերլուծությանս մեջ այսքան ուղղակիորեն Ռուսաստանի ու անձամբ Պուտինի հետ եմ կապում ու առնչում Արցախի խնդիրը՝ այնքան, որ պարզից էլ պարզ է, որ Արցախի ճակատագրի խնդիրն ավելի քան ուղղակիորեն է կապվում Ռուսաստանի ու Արցախի հարաբերությունների հետ, և հնարավոր է, որ Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի գահից բացակայության դեպքում էլ այդպես լինի: Եվ շատ բնական է, որ այս ամենի գիտակցության պարագայում մեր քաղաքագետներն ու նրանց լիդերները պիտի հնարավորինս հեռու մնային այս հարցերի շոշափումից ու վերլուծությունից: Մինչև որ վերջնականապես համոզվենք թե՝ էս ամենի վերջն ինչ է լինելու:
Վերջապես և վերջնականապես:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
06.02.2021