Նախկին «Միկա» մարզահամալիրում այսօր կայացավ բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում պատվավոր տիտղոսի համար պայքարեցին «Վահագնի Սիթին» եւ «Մեդ Ֆոքսիսը»: Ընդ որում այս երկու թիմերն էլ կազմավորվել են այս մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Դիտարժան ու հավասար պայքարում հանդիպման վերջին վայրկյաններին նվաճեց «Մեդ Ֆոքսիսը»՝ 94:93:
Խաղից հետո «Մեդ Ֆոքսիսի» գլխավոր մարզիչ Վահագն Վաթյանը Aravot.am-ի հետ զրույցում շնորհակալություն հայտնեց մրցակից թիմին՝ դիտարժան բասկետբոլի համար:
«Գեղեցիկ բասկետբոլի ականատես եղան երկրպագուները: Երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի: Ուղղակի բախտը մեզ ժպտաց: Ամբողջ խաղի ընթացքում առավելությունը ճոճանակի պես մերթ անցնում էր մեզ, մերթ մրցակցին, ինչը լարվածության մեջ էր պահում թե՛ թիմերին, թե՛ մարզասերներին: Բայց տղաներն ամեն բան արեցին հաղթանակի հասնելու համար, ինչի համար շնորհակալ եմ նրանցից»,-ասաց գլխավոր մարզիչը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ