Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ «Իմ օրոք եթե պատերազմ լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացիա և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամին ուղղակի կկանգնեցվեր»․ Sputnik Արմենիա

Փետրվար 06,2021 21:40

Անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ ազգն ու պետականությունը պահպանելու համար։ Այդպես է կարծում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդգծում` հենց այդ պատճառով է վերադարձել մեծ քաղաքականություն։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային (զրուցեց Արմեն Գասպարյանը)։

-Եթե ենթադրենք, որ 2020թ․-ի աշնանը դուք լինեիք Հայաստանի ղեկավարը, դուք Ղարաբաղի հարցում կկրկնեիք նույն քայլերը, որոնք արել եք 1990-ականների՞ն, թե՞ նոր վեկտոր կընտրեիք։

-Այսինքն, եթե պատերա՞զմ սկսվեր։

-Այո։

-Դե, նախևառաջ ես վստահ եմ, որ պատերազմ չէր սկսվի։ Այսպիսի պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթանակի հավանականությունը մեծ է։ Սա այն դեպքը չէ, երբ սահմանամերձ լարվածությունը վերաճում է պատերազմի։ Սա ծրագրված տեղեկատվական հարձակում էր, մարտական գործողությունների մեկնարկ, և ակնհայտ է, որ այդ ամենը բավական երկար ժամանակ էր նախապատրաստվել։ Այսինքն` ես պարզապես վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Իսկ եթե լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացիա և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամին ուղղակի կկանգնեցվեր։ Անկասկած։

-Ձեր կարծիքով ի՞նչը որոշեց պատերազմի ելքը։

-Մի ամբողջ շարք սխալ որոշումները։ Դրանք պետք է բաժանել երկու փուլի․ բոլոր սխալները, որոնք արվել են պատերազմից առաջ և այն, ինչ արվել է պատերազմի ընթացքում։ Լիակատար ձախողումներ են եղել դիվանագիտական պայքարում. բանակցությունները փակուղի էին մտել, դիվանագիտության համար տեղ չկար։ Բայց դա փողոցից մարդկանց իշխանության գալու օրինաչափ հետևանքն է՝ քաղաքական փորձ, աշխարհաքաղաքական իրողությունների մասին պատկերացում չունեցող մարդկանց։ Մարդկանց, որոնք ապրում են այսօրվա օրով, որոնց գլխավոր հոգսը Facebook–ում լայքերի քանակն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728