Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին»․ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանին վերագրվող հայտարարությունների մասին․ «Ամերիկայի ձայն»

Փետրվար 06,2021 20:35

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ կապված ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության, համաձայն որի՝ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ և հայտնել ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը:

ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում, մասնավորապես, ասված է.

«Մենք շարունակում ենք մնալ խորապես մտահոգված անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկա են մարդասիրական կարիքներ: ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728