ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Տնտեսական «հեղափոխության» սալտոները․
2020թ․-ի հունվարի համեմատ 2021 թ․-ի հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերք զգալի գնաճ են արձանագրել:
Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝
Կարդացեք նաև
- Բուսական յուղը թանկացել է 44,3%,
- Շաքարավազը թանկացել է 40,7%,
- Ձուն թանկացել է 26,4%,
- Կաթնամթերքը թանկացել է 7,7%,
- Միրգը թանկացել է 12%,
- Բանջարեղենը թանկացել է 9,9%,
- Սխտորը թանկացել է 95,4%,
- Խառը կանաչին թանկացել է 53,5%,
- Հացը թանկացել է 7,9%,
- Ալյուրը թանկացել է 12,5%,
- Խմիչքը , ծխախոտը թանկացել են 6,8%,
- Ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%:
Ահա այսպիսի տնտեսական սալտոներ։
Բայց էս ամենը՝ ոչինչ։
Կարեւորը՝ «դուխով»։