«1994-ին տանելով հաղթանակ ռազմի դաշտում՝ մենք չկարողացանք համահունչ դարձնել այդ հաղթանակին մեր դիվանագիտությունը»,- հետադարձ հայացք նետելով վերջին 30 տարիներին՝ «Դեբատ» բանավեճի ակումբում հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նա փաստեց՝ ոչ ոք չէր ասում մեզ՝ դուք ագրեսոր եք, որ դուք պատճառ դարձաք մեկ միլիոն փախստականների: Խոսելով ներկայիս իրողությունների մասին՝ նա ասաց. «Այսօր ամենաբարոյական պետությունում, երբ խոսում են արցախյան հիմնախնդրի մասին՝ ասում են՝ օկուպացված հողեր: Այդ յոթ տարածքները՝ հինգ և յոթ, համառ կերպով չհասկացվեց, որ դրանք արցախյան հողեր են, այլ ոչ թե ադրբեջանական կամ այլ պետության»:
Նրա ներկայացմամբ՝ Հայաստանը հիբրիդային պատերազմում տանուլ է տվել, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ունեցավ մեծ հաջողություններ:
Խոսելով հայ հասարակության ներկայիս բարոյահոգեբանական վիճակի մասին՝ նա ասաց. «Իմ կարծիքով՝ կատարվել է ամենասարսափելի բաներից մեկը: Այսօր մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը՝ սուվերենությունը: Կա նաև ներքին ինքնիշխանության հարց: Մեր ներքին ինքնիշխանությունը գտնվում է կոլապսի մեջ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ