Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները

Փետրվար 06,2021 16:41

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները:

Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: 1-ին տասնյակում տեղ են գտել հետևյալ ծրագրերը՝

  • «Արտակարգ իրավիճակներում աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը. հեռավար դասընթացների ստեղծում», Գայանե Սիմոնյան, Լուսինե Ավագյան,
  • «Հայ մշակույթի պատմություն» հեռավար դասընթացի ստեղծում», Մելիք Մկրտչյան,
  • «Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում», Նարինե Մուրադյան,
  • «Էլեկտրոնային կրթական պաշարների ստեղծում», Ռուզաննա Ստեփանյան,
  • «Իսկական բարեկամությունը տարիների փորձություն ունի․․․» հայ-իտալական մանկավարժական-նորարարական միջմշակութային ծրագիր, Անուշ Եդոյան, Անուշ Թորոսյան, Նազիկ Գիշյան,
  • «Հեքիաթն է կանչում», Ալբինե Ազատյան,
  • «Աշխարհագետների գիտահետազոտական շարժում», Անուշ Համբարձումյան, Տիգրան Ենգիբարյան,
  • «Ուսուցիչների հետազոտական հմտությունների զարգացումը սեփական փորձառության ուսումնասիրության միջոցով», Ռոզա Խաչատրյան, Նաիրա Ասլանյան,
  • «Էկո-լաբորատորիաները տարրական դասարաններում», Գայանե Լաչինյան, Նազանի Հարությունյան,
  • «Ուսուցիչ 24/7 ձևաչափով», Հասմիկ Հակոբյան:

«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» և «Դպրոցի կառավարման ծրագիր» նախագծերը: Առաջին ծրագիրը ներկայացրել են ուսուցիչներ Սարգիս Խաչատրյանը և Նարինե Սարգսյանը, իսկ երկրորդը՝ Աննա Բալյանը:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում լավագույնն են ճանաչվել հետևյալ ծրագրերը՝

  • «Մասնագիտական կողմնորոշումը որպես Կարմիրգյուղ համայնքի զարգացման գրավական», Հասմիկ Ումրշատյան,
  • «Հանրակրթական ուսումնական հաստատություններում բռնության ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագիր», Աստղիկ Շահնազարյան,
  • «Էքսկուրսիաները պատմության դասավանդման արդյունավետության բարձրացման միջոց», Լաուրա Գրքիկյան,
  • «Մեդիաիմացությունը և գրականությունը նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ», Լուսինե Կոստանյան,
  • «Դասղեկական աշխատանքների կազմակերպումը դպրոցում», Արմինե Պետրոսյան:
  • «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է «Թիմային և արդյունավետ մանկապարտեզ» ծրագիրը, որը ներկայացրել է Փառանձեմ Խանգելդյանը:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728