Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի 81-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որտեղ 14 շախմատիստներ պայքարում էին լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու եւ փետրվարի 16-ին մեկնարկող բարձրագույն խմբի առաջնության երեք թափուր տեղերը համալրելու համար:
Ուղեգրերը բաժին հասան գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանին, Տիգրան Հարությունյանին եւ միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին: Ընդ որում, Մամիկոնը միջազգային վարպետ Դավիթ Շահինյանի եւ գրոսմայստեր Արման Միքայելյանի հետ 13 հնարավորից վաստակել է 8,0-ական միավոր եւ միայն լրացուցիչ հաշվարկներով է տեղափոխվել մեկ աստիճանակարգ բարձր մրցաշար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ