Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված ուժերը վերափոխումների կարիք ունեն, բայց դա պետք է լինի մասնագիտական, փորձագիտական խորքային ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում»․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 06,2021 12:42

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

«Զինված ուժերի մասին քննարկումները պետք է լինեն ողջամիտ փաստական բազայի հիման վրա։
Ամեն մեկը մի դետալ վերցնում, առանձնացնում է ու անունը դնում է ռեֆորմ։

Մի բան էլ. երեկվանից Արցախի պաշտոնական շրջանակները քննարկման մեջ դրեցին պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախի զորակոչին։

Չեմ կարծում, թե հանրության համար ականջահաճո այս տարբերակը քննարկելի է Հայաստանի կամ Արցախի համար։
Մենք չունենք ո՛չ անվտանգային համապատասխան միջավայր, ո՛չ էլ մարդկային այդպիսի ռեսուրսներ, որոնք մեզ հնարավորություն կտան ժամկետային ծառայության կրճատմանը՝ ժամանակային առումով կամ ընդհանրապես, նույնիսկ եթե մենք մեծացնում ենք պայմանագրայինների թիվը։

Զինված ուժերը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական, փորձագիտական խորքային ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728