Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս ենք մեղավոր, Լեւոնից սկսած, բոլորն էլ մեղք ունեն էս ամեն ինչում». «Հրապարակ»

Փետրվար 06,2021 11:49

Հարցազրույց Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հետ

Տեղեկություն ունենք, որ զորախումբ եք հավաքում՝ մոտ 500 հոգանոց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված ցույցերի մասնակիցներին ճնշեք։ Նման օրինակ տեսանք նոյեմբերի 10-ից հետո՝ Ժորա Սափեյանը խումբ էր հավաքել։

– Էդ ո՞վ ա տենց պրովոկացիոն բաներ ասել։ Ես ջոկատ ունեմ՝ կարմիր բերետներն են, ԱԱԾ-ի նախկին վետերանները՝ հատուկ մարտական ստորաբաժանումներից․ պատերազմի առաջին օրից սկսած՝ մարտական դիրքերում ենք եղել, Արցախում, փայլուն ձեւով կատարել ենք մեր առջեւ դրված առաջադրանքը, մի սանտիմ հող չենք հանձնել։ Հակառակը՝ պահել, պահպանել ենք, օգնել ենք, ողջ Մարտակերտի շրջանը պաշտպանել։ Եվ պատերազմից հետո էլ, հիմա գտնվում ենք Կապան քաղաքի մարտական դիրքերում, որտեղ մի սարսափելի իրավիճակ է։ Գիտե՞ք, որ թուրքերն ահագին ներխուժել են։ Ըստ պայմանավորվածության, չգիտեմ ինչի, եւ հիմա շատ դժվար վիճակ է, եկել ենք մեր բանակի կողքը կանգնենք, որպեսզի ստեղի մեր հողերը պաշտպանենք, ժողովրդին պաշտպանենք եւ մեր պատմական հայրենիքի սահմանները։ Մենք քաղաքական ոչ մի բաների մեջ չենք մտել, չենք մտնելու, մենք կոչված ենք հայրենիքի պաշտպանությանը եւ դրանով էլ զբաղվում ենք։

Ռուսական կողմից ասում են՝ քաղաքական դաշտում միակ մարդը, որը ռեւանշիստական հռետորաբանություն չունի, Նիկոլ Փաշինյանն է։

– Ռեւանշիստը թուրքն ա եւ ռուսը։ Հայը ռեւանշիստ չէ։ Ես համարում եմ, որ մենք պարտավոր ենք պատրաստվել՝ նոր պետություն, նոր ժողովուրդ, նոր բանակ ստեղծենք, որպեսզի կարողանանք մեր պատմական հողերը հետ ազատագրենք։

Բայց ո՞նց եղավ, որ․․․

– Էղավ էն, ինչին արժանի էինք․․․ ազգովի։ 94 թվից ա սկսվել էս պարտությունը, էս պարտությունն էսօրվա պարտություն չէ։

Դուք Նիկոլ Փաշինյանի տեքստն եք կրկնում՝ բանակը չեն զինել, կերել են, թալանել։

– Բանակը վատ ենք զինել, վատ ենք պատրաստվել։ Բանակը եղել է երկրորդ հերթին․ ընդհանուր տնտեսությունն է շատ վատ վիճակում, պետականաշինությունն է շատ վատ վիճակում եղել։ Ամեն ինչ խախուտ է եղել։ Մենք մեծ շանս ունեինք, որ դզվենք, եւ ոչ միայն մեր պատմական հողերը․․․

Այսինքն, ասում եք՝ ՏերՊետրոսյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը՝ սխալ։

– Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե ժամանակին պատերազմը չկանգնացներ, մեր հաղթարշավը, էս վիճակը հիմա չէր լինի։ Եվ սխալ պայմանագիր՝ ոչ թե հաղթանակի, այլ զինադադար կնքեց։ Ինչի՞ էն ժամանակ հաղթանակ չէր։

Բայց ասում էր՝ տղա եք, պահեք։

– Դե ինքը տղա էր, չստորագրեր էդ ամեն ինչը։ Տղա․․․ ինքը տղա չի, սաղ հիմա տղա են դառել, Լեւոնից սկսած, մինչեւ վերջ էլ, բոլորն էլ մեղք ունեն էս ամեն ինչում։ Եվ մեկի վրա բարդել չի կարելի։ Բոլորս ենք մեղավոր։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728