Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոման Համբարձումյանը «Կիլիկիա» ավտոկայանում իր աշխատանքային մի քանի ամիսներում միայն զուգարանն է նորոգել. «Ժողովուրդ»

Փետրվար 06,2021 10:33

Երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, հեղափոխական երիտասարդները հայտարարում էին, թե ամենուր լինելու են հեղափոխական փոփոխություններ, եւ մարդիկ տեսնելու են, թե ինչպես են տարիներով չլուծված հարցերը լուծում ստանալու: Ավա՜ղ, սխալվեցինք:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է «Կիլիկիա» ավտոկայանում՝ պարզելու՝ արդյոք հեղափոխությունից 3 տարի անց արդեն ունենք եվրոպական չափանիշներով ավտոկայան:

Կհիշեք՝ դեռեւս 2019 թվականին այդ ավտոկայանի հակասանիտարական վիճակին անդրադարձել է անգամ ներկայիս Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը (2019-ին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար էր):

Նախարարը ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր. «Ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որեւէ աշխատանք չի իրականացվել»: Այսպիսով, ավտոկայանի ճակատագիրը փրկելու համար Արշակյանը Ռոման Համբարձումյանին նշանակեց տնօրեն:

Այս երիտասարդը հայտարարում էր, թե ներդնելու է էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ, վերացնելու է ավտոկայանի հակասանիտարական վիճակը:

«Ժողովուրդ» օրաթերթը «Կիլիկիա» ավտոկայանում արձանագրեց, որ Ռոման Համբարձումյանն իր աշխատանքային մի քանի ամիսներում միայն զուգարանն է նորոգել: Ռոման Համբարձումյանն այդ գործը արել է՝ ոչ ի շահ քաղաքացու, այլ կոմերցիոն նպատակներով: Այսօր զուգարանից օգտվելու համար ե՛ւ վարորդները, ե՛ւ քաղաքացիները 100 դրամ են վճարում ավտոկայանում:

«Կիլիկիա» ավտոկայանի պետ Սամվել Խաչատրյանը փոխանցեց, որ ինքը պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում հասցրել է մի շարք խնդիրներ լուծել. «Ամբողջ ավտոկայանը այժմ լուսավորվում է. խոսքը դրսի արտաքին լուսավորման մասին է:

Նախկինում ավտոկայանի դահլիճում մութ է եղել, այժմ լուսավոր է: Ավտոկայանի տանիքն է մասնակի վերանորոգվել, նախկինում ջուրը չռռում էր: Մասնակի վերանորոգում արեցինք, այդ ջրերը կտրեցինք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728