Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ. երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը. «Ժողովուրդ»

Փետրվար 06,2021 09:47
amusnutyun

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 36 հազար 574, 2019 թվականին՝ 36 հազար 41, ապա 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 36 հազար 448:

Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 606-ից հասնելով 450-ի: Իսկ, ահա, մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով: Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ:

Եթե 2019-ին գրանցվել են 15 հազար 561, ապա 2020-ին ամուսնությունների քանակը կազմել է 12 հազար 179: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը կազմել են 3155, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 725-ով:

Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728