Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. Հայաստանի քաղաքացիները եթե ցանկանան, կարող են կամավոր հիմունքներով շարունակել ծառայել Արցախում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 06,2021 09:00

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում ՊԲ-ում, հնարավո՞ր է նույն պրոցեսը գնում է նաեւ ՀՀ ՊՆ-ում. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ.

– ՀՀ քաղաքացիները կշարունակե՞ն ծառայություն իրականացնել Արցախում:

– Հայաստանի քաղաքացիները եթե ցանկանան, կարող են կամավոր հիմունքներով շարունակել ծառայել: Արցախի ՊԲ-ում միայն կամավորական հիմունքներով են Հայաստանի քաղաքացները անցել ծառայության: Եթե այդպիսի ցանկություն լինի հետագայում, բնականաբար իրավական ձեւաչափը կգտնվի, որպեսզի անցնեն ծառայության:

– Երեկ ԱՀ նախագահի խոսնակից տեղեկացանք, որ քննարկվում է Արցախում ծառայության ժամկետը կրճատելու հարց: Այդ հարցը քննարկվո՞ւմ է Հայաստանում:

– Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է տեղեկացված լինի՝ ՊԲ զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հնարավորությունները ինչպիսինն են: Այս պահին ես Պաշտպանության նախարարից այդպիսի տեղեկություն չեմ լսել: Ինչ վերաբերում է Հայաստանի բանակին, բազմաթիվ քննարկումներ կարող են լինել, բայց ցանկացած առաջարկ պետք է հիմնավորում ունենա: Կրճատում ենք ինչի՞ հաշվին: Ինչպիսի՞ն պետք է լինի բանակը, ի՞նչ թվակազմով, ի՞նչ կառուցվածքով, ի՞նչ մարդկային կառուցվածքով: Այդ ամբողջը կախված է նրանից, թե բանակի ռեֆորմների վերջնական ինչ ծրագիր կհաստատի գործող իշխանությունը, որը կքննարկվի անվտանգության խորհրդում, եւ բնականաբար կընդունվի, եւ մենք կգնանք այդ ճանապարհով:

Իմ տեսակետը այն է, որ մենք ունենանք այնպիսի բանակ, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին. հատուկ նշանակության բանակ՝ ֆանտաստիկ սպառազինությամբ եւ մեծ ինտելեկտուալ կարողությամբ: Դրան պետք է ձգտենք հիմա, դրան պետք է միշտ ձգտեինք: 1994 թվականի զինադադարից հետո մենք չպետք է անընդհատ գոռայինք, որ մենք աշխարհի ամենամարտունակ բանակն ենք: Մենք պետք է ամեն ինչ անեինք, որ մեր բանակը գոնե համապատասխաներ հակառակորդի բանակի կարողություններին, որ ռազմական գործողություններում կարողանայինք պահել մեր իրավունքները:

Բայց մենք ի՞նչ արեցինք. բոլոր այն գեներալները, որոնք էսօր պահանջում էին իշխանության հրաժարականը, նախկինում երբ գեներալ չէին, կերտում էին մեր հաղթանակները: Երբ որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նրանց տվեցին հնարավորություն՝  որոշակի ծառայությունների դիմաց ավելացնելու թե ուսադիրների քանակը, եւ թե հարստանալու, իրենք ըստ էության տկարացրին մեր բանակի հետագա զարգացումը: Եվ այսօր մեր առաջին դասը այն պիտի լինի, որ այս պատերազմի ընթացքում ինտելեկտուալ որակներ դրսեւորած մեր հրամկազմը ունենա հնարավորություն՝ վաղվա բանակը կառավարելու եւ իշխանությունների առաջ հստակ խնդիր դնելու, որ բանակը գնա զարգացման այն ուղիով, որը մեզ հնարավորություն կտա մեր ժողովրդին պահել անվտանգ: Կրթությունը եւ գիտությունը պետք է գա եւ տեղավորվի մեր բանակի կարիքների մեջ, եւ բանակը պետք է լինի մեր տնտեսության լոկոմոտիվը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728