Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւ հռետորաբանությունը եւ դրա կիրառումը

Փետրվար 06,2021 14:00

Վերջին շրջանում մեծ տարածում է գտել սեւ հռետորաբանությունը։
Ի՞նչ է այն եւ ինչպիսի՞ դրսեւորումներ ունի

Հիմնվելով Ցիցերոնի եւ Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Ուիլյամ Գերհարդ Համիլտոնի (1754-1796թթ.) աշխատությունների վրա՝ Վոլֆ Շնայդերը մշակել է հնարամիտ հռետորաբանության մի քանի կանոն՝

1. արտահայտչամիջոցը պետք է լինի պարզ եւ ճշգրիտ,

2. բանախոսը պետք է հստակ ընդգծի իր խոսքի հիմնական կետերը,

3. համոզիչ գլխավոր միտքն իր մեջ ամփոփում է (կենտրոնացնում է) ողջ ուղերձը,

4. ուղերձին հետեւում է հիմնական մտքի պարբերական կրկնությունը,

5. դիրքորոշումը հայտարարվում է սեւ-սպիտակի բաժանմամբ,

6. կարելի է հասնել գերակայության՝ շնորհիվ ստի եւ ճշմարտության սահմանների ջնջման, տեղեկատվության եւ տեղեկատվությունը դիտավորյալ թաքցնելուն,

7. հաջողության են հասնում միայն հասցեական արտահայտման շնորհիվ։

Ինչից է կազմված և ինչի է ընդունակ սև հռետորաբանությունը

Կարստեն Բրեդեմայերը գտնում է, որ բոլոր նրանք, ովքեր մարտավարական նկատառումներից ելնելով խախտում են զրույցի վարման կանոնները եւ օգտագործում են սեւ հռետորաբանություն, շահում են։

Գերմանացի հայտնի կոուչ-խորհրատուներից մեկը սովորություն ուներ ամենադժվար բանակցությունների ժամանակ, որը վերաբերում էր իր ծառայությունների համար վճարին, հանկարծակի վեր թռչել տեղից, մոտենալ լուսամուտին եւ լուռ կանգնել այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ պատվիրատուի նյարդերը տեղի էին տալիս եւ խնդրում էր վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, որպես կանոն, խոստանալով բարձրացնել հոնորարը։ Բնականաբար, այդ մեթոդը ոչ միշտ էր կիրառում, այլ միայն այն դեպքերում, երբ բանակցությունները մտնում էին փակուղի։

Մեքենայի, բջջային հեռախոսների արտադրության, ինչպես նաեւ ֆինանսական ծառայությունների կամ բիզնես-թրեյնինգների ընթացքում ամերիկացի, ճապոնացի եւ եվրոպացի մենեջերները կիրառում են սեւ հռետորաբանության շատ մեթոդներ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ ի վնաս բանակցող կողմի։

Ադոլֆ Հիտլերն իր «Mein Kampf» գրքում կոպիտ անկեղծությամբ է արտահայտվել բանախոսի դերի եւ իր ելույթի նշանակության մասին. «Նախեւառաջ ժողովրդի շատ մեծ զանգված ենթարկվում է այն հզոր ուժին, որը դրված է կենդանի խոսքում, եւ բոլոր մեծ շարժումները ժողովրդական շարժումներ են, հրաբխային ժայթքումներ` մարդկային կրքերի եւ հոգեկան ապրումների։ Այն կյանքի է բերում կարիքի խիստ աստվածուհին կամ խոսքի կրակոտ ուժը»։ Սակայն նա, ով հիմա կշտապի բարձրացնել մատնացույց անող մատը, պատրաստվում է մերկացնել սեւ հռետորաբանության անբարոյական էությունը, թող սկզբից տեսնի, թե ինչ է մտածում հայտնի ժուռնալիստ եւ հրապարախոս Վոլֆ Շնայդերը. «Գայթակղության տեխնիկան, որի գլխավոր կիրառողներն են գովազդը եւ պրոպագանդան, սկզբում կոչվել է հռետորաբանություն։ Այն ստեղծել են հույները, եւ բոլորից բարձր այն հնչել է աֆինյան եւ հռոմեական ֆորումների ժամանակ, ավելի ուշ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում եւ Ֆրանսիայի Ազգային ժողովում։ Միեւնույն ժամանակ այն փաստը, որ խոսելու արվեստը համոզելու արվեստն է, ոչ միայն չէր վիճարկվում, այլ դիտարկվում էր որպես բնական երեւույթ բոլոր ժամանակներում՝ սկսած Արիստոտելից ու Ցիցերոնից մինչեւ Գոտշեդ, Գելերտ ու Վալտեր Յենս։ Միակ բանը, որ պահանջվում էր բանախոսից, ծառայել արդարությանը… Այսպիսով, աղոթքից եւ հրամանից հետո հռետորաբանությունը կազմում է լեզվի այն մեծ տարածքը, որը չի տեղեկացնում, այլ ավելի շուտ կազմում է սարսափելի անդունդ։ Պրակտիկորեն, խոսքի բոլոր միջոցները, որոնցով օգտվում էին Հիտլերը եւ Գեբելսը, հայտնի էին նույնիսկ հնագույն պերճախոս դպրոցներում»։

Բանակցելու որոշ լավ մասնագետներ մշտապես խախտում են բանակցության ընդհանուր կանոնները եւ մեծ հաջողությամբ։ Գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, բոլոր նրանք կիրառում են սեւ հռետորաբանությունը։ Դրանից հետեւում է, որ նշված կանոնները պետք է նպատակաուղղված խախտել. դուք պետք է ոչ թե ընդհատեք խոսակցությունը, այլ այն դարձնել ավելի էմոցիոնալ, զգացմունքային, զրուցակցին հանել հավասարակշռությունից, որպեսզի արդյունքում ստանաք մարտավարական առավելություն։ Այդ ամենը տեղի է ունենում հաղորդակցման հարթությունում՝ ոչ մի դեպքում չփոխելով բովանդակությունը։ Սեւ հռետորաբանությունը պրիմիտիվ ռազմավարություն չէ, որն անհրաժեշտ է միայն պարտիզանների համար ջունգլիներում, այլ ստեղնաշարի խաղ է վերբալ (բառային), պարավերբալ եւ ոչ վերբալ հնարավորությունների համար։

Սեւ հռետորաբանությունը գոյություն ունի փաստերին ուղղորդված դիմակի ներքո, խաբուսիկ գործնական հաղորդակցման, իբր ստեղծված գործընկերության սկզբունքների հիման վրա եւ հավասարազոր, ինչպես թվում է, թե մրցակիցները խոսակցություն են վարում միմյանց հետ, միմյանց համար եւ ի շահ միմյանց, բաղկացած է խաղի համապատասխան ռազմավարությունից, որն ունի միայն մի նպատակ՝ հետեւողականորեն դիմակայել դիմադրելու ցանկացած փորձին՝ վավեր (գործող) կամ հնարավոր։

Ինչում կարելի է մեղադրել սեւ հռետորաբանությանը … իր անսպառ խաղացանկը չի ճանաչում համարյա ոչ մի սահման, նրա հղկած գաղափարների պաշարը… կիրառական եւ մեթոդական- պրակտիկորեն անսահման են, իր խոսքային մեթոդներն ու մոդելները, գործիքներն ու տեխնիկական հնարքներն ամփոփում են իրենց մեջ սովորական հաղորդակցության ողջ ներկապնակը։ Սեւ հռետորաբանությունը դա նաեւ հրաշագործ արվեստ է՝ կիրառելով լեզվի բոլոր հնարավորությունները եւ խոսողի կարողությունը խախտել զրուցակցի մտքի թելը, ընթացքը։ Խորհրդավոր եւ կախարդիչ, դաժան ու անխնա, ինչպես սեւ PR-ը, սեւ հռետորաբանությունը գործիքավորում եւ անձնավորում է մեր հաղորդակցման ակտերը։ Չնայած գույնի մասին գիտության, որտեղ սեւը բնութագրվում է որպես «գունավոր անցք», սեւ հռետորաբանությունն իրենից ներկայացնում է վառ, շքեղ, ամենատարբեր տեխնիկական միջոցների, մեթոդների ու գործիքների բազմագույն խառնուրդ։

Հռետորաբանության մեջ միջոցի ընտրությունը որոշիչ նշանակություն ունի, իր թույների պահարանը շատ բծախնդիրների համար չէ, եւ յուրաքանչյուր թույն երաշխավորված արդյունք է։

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728