Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին

Փետրվար 05,2021 22:33

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։

Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում եւ պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը, նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երեւան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։

Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է Մարալի գերեվարության փաստն ու ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, Մարալը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:

Մարալն Արցախ էր եկել ապրելու եւ գերեվարվեց կապիտուլյացիայի հաջորդ օրը։

Ես դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին, իրավապաշտպան եւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին, որպեսզի վերջիններս պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել Մարալին եւ բոլոր մյուս ռազմագերիներին։

Ես դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանանց, որպեսզի իրենց կոչն ուղղեն Ադրբեջանին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում կրող Ալիեւի կնոջը՝ անհապաղ Հայաստան վերադարձնելու Մարալ Նաջարյանին, ով քաղաքացիական անձ է։

Դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ով բարի կամքի դեսպանի կոչում է տալիս ռազմական հանցագործ երկրի նախագահի կնոջը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մանդատի շրջանակում ադրբեջանուհի բարի կամքի իր դեսպանից պահանջի չթքել միջազգային մարդասիրական իրավունքի վրա ու հայ ռազմագերիներին եւ Մարալ Նաջարյանին չպահի որպես քաղաքական վալյուտա, եւ համաձայն Ժնեւի 3-րդ կոնվենցիայի՝ բոլոր ռազմագերիներին անհապաղ վերադարձնի Հայաստան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728